Մեր մասին

Մենք ապահովում ենք էլեկտրոմոբիլների լիցքավորիչների վաճառք, տեղադրում և խորհրդատվություն ողջ Հայաստանում՝ օգնելով անհատներին ու բիզնեսներին անցնել լիցքավորման առավել հարմարավետ ու ժամանակակից լուծումների։

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է էլեկտրոմոբիլների լիցքավորումը Հայաստանում դարձնել առավել հասանելի, անվտանգ ու պարզ՝ տրամադրելով որակյալ սարքավորումներ, պրոֆեսիոնալ տեղադրում և մասնագիտական աջակցություն ճիշտ լուծումներ ընտրելու հարցում։

Մեր գործունեությունը

Մենք օգնում ենք Ձեզ ընտրել լավագույն լիցքավորիչը, ապահովում ենք դրա պրոֆեսիոնալ տեղադրումն ու տեխնիկական սպասարկումը՝ առաջարկելով խելացի լուծումներ թե՛ տնային, թե՛ բիզնես օգտագործման համար։ Մեր ծառայությունները հասանելի են ողջ Հայաստանում։

Վստահելիություն

Մենք աշխատում ենք պատասխանատու մոտեցմամբ և առաջարկում ենք միայն վստահելի ու պահանջված լուծումներ։

Պրոֆեսիոնալ մոտեցում

Յուրաքանչյուր հաճախորդի համար ընտրում ենք համապատասխան լուծում՝ հաշվի առնելով մեքենան, հոսանքի պայմանները և նպատակը։

Աճող ապագա

Մենք հավատում ենք, որ էլեկտրոմոբիլների ապագան Հայաստանում մեծ ներուժ ունի, և ուզում ենք լինել այդ զարգացման մի մասը։

Պատրա՞ստ եք ընտրել Ձեր EV լիցքավորիչը

Դիտեք մեր տեսականին կամ կապ հաստատեք մեզ հետ՝ ճիշտ լիցքավորման լուծումը ընտրելու համար։

Դիտել ապրանքները